Պերուի հարավում Մի-17 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է տասնհինգ մարդ, հայտարարել է երկրի ռազմաօդային ուժերը:
Ուղղաթիռը որոնողական-փրկարարական աշխատանքներ էր իրականացնում Արեկիպա շրջանում ջրհեղեղի պատճառով։ Կապը կորել էր փետրվարի 22-ի կեսօրին։
Զինվորականները, ազգային ոստիկանության հետ համակարգված, որոնողական գործողության ժամանակ հայտնաբերել են ուղղաթիռը։ Փրկարարները հաստատել են անձնակազմի չորս անդամների և 11 ուղևորների մահը։ Վթարի պատճառը հետաքննվում է։