2027 թ. ՀՀ–ից արտահանման աջակցության գումարը պակասել է. Պապոյանն ասել է, թե ինչու

https://arm.sputniknews.ru/20261106/2027-t-hhic-artahanman-ajakcutjan-gumary-pakasel-e-papvojann-asel-e-te-inchu-109004241.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/06/108998459_89:0:1512:1067_1920x0_80_0_0_4fc498e91b63cf6e89be99bc3d839b36.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

գևորգ պապոյան, արտահանում, եվրասիական տնտեսական միություն (եատմ)

գևորգ պապոյան, արտահանում, եվրասիական տնտեսական միություն (եատմ)

Բաժանորդագրվել

ՀՀ էկոնոմիկայի նախարարի վստահեցմամբ` եթե բյուջեով մեծ գումար նախատեսեին, դա կնշանակեր, որ ապրիորի ընդունում են` ամբողջ տարի արտահանման սահմանափակումները հայ տնտեսվարողների նկատմամբ պետք է շարունակվեն։

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. 2027 թ. ՀՀ պետական բյուջեով արտահանման խթանման համար քիչ գումար է նախատեսվել, քանի որ գործող իշխանությունը կարծում է, որ սահմանափակումների խնդրին հաջորդ տարի էլ չեն առնչվի։ Նման համոզմունքը այսօր հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ։

Նա պատասխանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի այն դիտարկմանը, թե 2026 թ. բյուջեով արտահանման խթանման պլանը եղել է 2.1 մլրդ դրամ, մինչդեռ 2027 թվականի համար նախատեսվել է մեկ միլիարդ։

«Իմ տպավորությամբ՝ պետք է ավելացնեիք գումարը, որպեսզի ԵԱՏՄ հետ խնդրիների պատճառով կարողանայիք դիվերսիֆիկացնել շուկաները»,– նշեց պատգամավորը։

Ի պատասխան Պապոյանն ասաց, որ այս պահի դրությամբ արդեն իսկ 14 մլրդ դոլարից ավելի է ՀՀ կառավարությունը ծախսել, իսկ պատգամավորի նշած թիվն է գրված բյուջեում, քանի որ անցած տարի, երբ պլանավորում էին բյուջեն, չէին նախատեսել, որ արտահանման նման խնդիր կառաջանա ԵԱՏՄ հետ։

«Մեր ապրանքների որակի մասին է խոսում այն, որ երբ ՌԴ շուկան փակվեց մեզ համար, շատ արագ Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի և ԵՄ–ի շուկաներում 1/3 ծավալով հայտնվեց մեր ապրանքը։ Դա շատ լավ է, քանի որ նման տեմպ ու փոփոխություն նույնիսկ մենք չէինք սպասում, որ կունենանք»,– հայտարարեց նախարարը։

Նրա պնդմամբ` հայկական ապրանքների ստանդարտները բարձր են ու ԵԱՏՄ–ում նախանձելի առավելություն ունեն ու, կարելի է ասել, մրցակցությունից դուրս են։

Ըստ այդմ` ՀՀ կառավարությունը որոշեց ամեն ամիս սուբիսադավորել արտահանումը։ Պապոյանի վստահեցմամբ` եթե գումարը բյուջեով դնեին, դա կնշանակեր, որ ապրիորի ընդունում են, որ ամբողջ տարի արտահանման սահմանափակումները հայ տնտեսվարողների նկատմամբ պետք է շարունակվեն։ Նախարարը կարծում է, որ այդ սահմանափակումները օր առաջ պետք է ավարտվեն։

Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ապա` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։

Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։

Leave a comment