Հայաստանի և ԱՄՆ-ի էներգետիկ համագործակցությունը – Azat TV

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է ԱՄՆ Սենատի՝ Հատկացումների հանձնաժողովի աշխատակազմի մասնագիտացված անդամ Էնդրյու Փլաթին։

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները։

Քննարկվել են էներգետիկ ոլորտում ԱՄՆ-ի հետ համագործակցության ընթացքը և դրանց հեռանկարները։

Նախարարի տեղակալն անդրադարձել է ԱՄՆ ՄԶԳ՝ էներգետիկայի բնագավառի ծրագրերի կասեցումից հետո նոր աջակցության ծրագրեր նախաձեռնելու կարևորությանը՝ հաշվի առնելով 2025 թվականին ԱՄՆ և ՀՀ կառավարությունների միջև էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրի ընձեռած հնարավորությունները։

Leave a comment