ՆԳ նախարարն անակնկալ այց է կատարել Երևանի հաշվառման-քննական բաժին


ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 23-ին անակնկալ այց է կատարել ՆԳՆ Երևանի հաշվառման-քննական բաժին, շրջել ստորաբաժանման տարածքում, զրուցել քաղաքացիների հետ։


 


Նախարարը հետևել է վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական և գործնական քննությունների ընթացքին, հաշվառման համարանիշների տրամադրման գործընթացին։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հերթերի կանոնակարգմանն ու սպասարկման արդյունավետության բարձրացմանը միտված թվայնացման աշխատանքներին։


 


Քաղաքացիները Արփինե Սարգսյանին են ներկայացրել հերթագրման, սպասարկման և ծառայությունների մատուցման վերաբերյալ իրենց կարծիքը, նաև հանդես եկել առաջարկություններով։


 


Նախարար Սարգսյանը, առանձնացնելով հերթերի խնդիրը, ստորաբաժանման ղեկավարներին տվել է կոնկրետ հանձնարարականներ։


 


Leave a comment