Հունգարիան արգելափակել է հակառուսական պատժամիջոցների 20-րդ փաթեթը և Եվրոպական Միության՝ Ուկրաինային տրամադրվելիք 90 միլիարդ եվրոյի վարկը՝ Կիեւի կողմից «Դրուժբա» խողովակաշարով նավթի տարանցման կասեցման պատճառով, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո։
«Այսօրվա նիստում ես հստակեցրեցի, որ մենք չենք աջակցում պատժամիջոցների 20-րդ փաթեթին և չենք թույլատրում այն։ Եվ ես հստակեցրեցի, որ մենք չենք համաձայնի Ուկրաինային ստանալ 90 միլիարդ եվրոյի ռազմական վարկ։ Որովհետև ուկրաինացիները չեն կարող մեզ շանտաժի ենթարկել, չեն կարող վտանգել Հունգարիայի էներգետիկ անվտանգությունը՝ համաձայնության գալով Բրյուսելի և հունգարական ընդդիմության հետ…»,- հունգարացի լրագրողներին ասել է Սիյարտոն։