Հայաստանում նոր թափով կզարգանա բժշկական զբոսաշրջությունը, խոստանում է Լուսինե Գևորգյանը

https://arm.sputniknews.ru/20260223/hajastanum-nvor-tapvov–kzargana-bzhshkakan-zbvosashrjutjuny-khvostanum-e-lusine-gevvorgjany-99104401.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/03/27794838_102:0:1497:1046_1920x0_80_0_0_f1cdaa946d0ba43f514fe83cf74442da.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

զբոսաշրջիկ, զբոսաշրջություն , հայաստան, լուսինե գևորգյան

զբոսաշրջիկ, զբոսաշրջություն , հայաստան, լուսինե գևորգյան

Բաժանորդագրվել

Ռազմավարական ուղղությունների շարքում է կրոնական տուրիզմի զարգացումն ու Հայաստանն աշխարհին իր հարուստ քրիստոնեական ժառանգությամբ ներկայացնելը։

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի- Sputnik․ՄԱԿ-ի Զբոսաշրջության գլխավոր քարտուղարի հետ պայմանավորվածություն է ձեռքբերվել 2027թ. հունվարին ՄԱԿ-ի հետ համատեղ Հայաստանում իրականացնել բժշկական զբոսաշրջության համաժողով։ Այսօր ասուլիսի ժամանակ ասաց Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը՝ ներկայացնելով Զբոսաշրջության ռազմավարական ծրագիրն ու ոլորտում սպասվող փոփոխությունները։

«Դա հնարավորություն կտա Հայաստան հրավիրել այն բոլոր երկրներին, որոնք ունեն բժշկական զբոսաշրջության հաջողված փորձ և տարեկան հարյուր հազարավոր զբոսաշրջիկների կամ պացիենտների են ընդունում իրենց երկրներում՝ բժշկական ծառայություններ ստանալու համար»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ զբոսաշրջության ռազմավարության մեջ սահմանվել են այն ուղղությունները, որոնք առաջնահերթ են ոլորտի զարգացման համար։ Այդ շարքում են պատմամշակութային, գաստրոտուրիզմը, այդ թվում՝ հայկական գինու և բրենդիի ներկայացումը, գյուղական էկոտուրիզմը, արկածային տուրիզմը, որը հատկապես եվրոպացիներին է ձգում և արագորեն զարգանում մեզ մոտ, բժշկական տուրիզմը և MICE-ը (բիզնես տուրիզմ)։

2025թ. ուշադրության կենտրոնում է նաև կրոնական զբոսաշրջությունը։

«Հայաստանը՝ որպես առաջին քրիստոնյա երկիր, ունենալով այսքան մեծ քրիստոնեական ժառանգություն, այնուամենայնիվ, աշխարհին դեռ բավարար չի ներկայացրել իր ներուժը»,- կարծում է կոմիտեի նախագահը։

Leave a comment