https://arm.sputniknews.ru/20260223/hajastanum-nvor-tapvov–kzargana-bzhshkakan-zbvosashrjutjuny-khvostanum-e-lusine-gevvorgjany-99104401.html
Հայաստանում նոր թափով կզարգանա բժշկական զբոսաշրջությունը, խոստանում է Լուսինե Գևորգյանը
Հայաստանում նոր թափով կզարգանա բժշկական զբոսաշրջությունը, խոստանում է Լուսինե Գևորգյանը
Sputnik Արմենիա
Ռազմավարական ուղղությունների շարքում է կրոնական տուրիզմի զարգացումն ու Հայաստանն աշխարհին իր հարուստ քրիստոնեական ժառանգությամբ ներկայացնելը։ 23.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-23T12:46+0400
2026-02-23T12:46+0400
2026-02-23T12:46+0400
զբոսաշրջիկ
զբոսաշրջություն
հայաստան
լուսինե գևորգյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/03/27794838_0:74:1601:974_1920x0_80_0_0_af98aa8179e6dd7aacd7b2b3ca32fea8.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի- Sputnik․ՄԱԿ-ի Զբոսաշրջության գլխավոր քարտուղարի հետ պայմանավորվածություն է ձեռքբերվել 2027թ. հունվարին ՄԱԿ-ի հետ համատեղ Հայաստանում իրականացնել բժշկական զբոսաշրջության համաժողով։ Այսօր ասուլիսի ժամանակ ասաց Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը՝ ներկայացնելով Զբոսաշրջության ռազմավարական ծրագիրն ու ոլորտում սպասվող փոփոխությունները։Նրա խոսքով՝ զբոսաշրջության ռազմավարության մեջ սահմանվել են այն ուղղությունները, որոնք առաջնահերթ են ոլորտի զարգացման համար։ Այդ շարքում են պատմամշակութային, գաստրոտուրիզմը, այդ թվում՝ հայկական գինու և բրենդիի ներկայացումը, գյուղական էկոտուրիզմը, արկածային տուրիզմը, որը հատկապես եվրոպացիներին է ձգում և արագորեն զարգանում մեզ մոտ, բժշկական տուրիզմը և MICE-ը (բիզնես տուրիզմ)։2025թ. ուշադրության կենտրոնում է նաև կրոնական զբոսաշրջությունը։«Հայաստանը՝ որպես առաջին քրիստոնյա երկիր, ունենալով այսքան մեծ քրիստոնեական ժառանգություն, այնուամենայնիվ, աշխարհին դեռ բավարար չի ներկայացրել իր ներուժը»,- կարծում է կոմիտեի նախագահը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/03/27794838_102:0:1497:1046_1920x0_80_0_0_f1cdaa946d0ba43f514fe83cf74442da.jpg.webp
զբոսաշրջիկ, զբոսաշրջություն , հայաստան, լուսինե գևորգյան
զբոսաշրջիկ, զբոսաշրջություն , հայաստան, լուսինե գևորգյան
Ռազմավարական ուղղությունների շարքում է կրոնական տուրիզմի զարգացումն ու Հայաստանն աշխարհին իր հարուստ քրիստոնեական ժառանգությամբ ներկայացնելը։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի- Sputnik․ՄԱԿ-ի Զբոսաշրջության գլխավոր քարտուղարի հետ պայմանավորվածություն է ձեռքբերվել 2027թ. հունվարին ՄԱԿ-ի հետ համատեղ Հայաստանում իրականացնել բժշկական զբոսաշրջության համաժողով։ Այսօր ասուլիսի ժամանակ ասաց Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը՝ ներկայացնելով Զբոսաշրջության ռազմավարական ծրագիրն ու ոլորտում սպասվող փոփոխությունները։
«Դա հնարավորություն կտա Հայաստան հրավիրել այն բոլոր երկրներին, որոնք ունեն բժշկական զբոսաշրջության հաջողված փորձ և տարեկան հարյուր հազարավոր զբոսաշրջիկների կամ պացիենտների են ընդունում իրենց երկրներում՝ բժշկական ծառայություններ ստանալու համար»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ զբոսաշրջության ռազմավարության մեջ սահմանվել են այն ուղղությունները, որոնք առաջնահերթ են ոլորտի զարգացման համար։ Այդ շարքում են պատմամշակութային, գաստրոտուրիզմը, այդ թվում՝ հայկական գինու և բրենդիի ներկայացումը, գյուղական էկոտուրիզմը, արկածային տուրիզմը, որը հատկապես եվրոպացիներին է ձգում և արագորեն զարգանում մեզ մոտ, բժշկական տուրիզմը և MICE-ը (բիզնես տուրիզմ)։
2025թ. ուշադրության կենտրոնում է նաև կրոնական զբոսաշրջությունը։
«Հայաստանը՝ որպես առաջին քրիստոնյա երկիր, ունենալով այսքան մեծ քրիստոնեական ժառանգություն, այնուամենայնիվ, աշխարհին դեռ բավարար չի ներկայացրել իր ներուժը»,- կարծում է կոմիտեի նախագահը։