Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ նախագծի համաձայն Կոմիտասի պողոտայի բոլոր մայթերը հիմնանորոգվում են, լարերն անցկացվում են գետնի տակ, կենսունակությունը կորցրած բոլոր ծառերը փոխարինվում են։
«Հողային շերտը շատ ազատ պահելը, եթե թփային լուծումներ չեք տալու, դրան դեմ եմ։ Եթե տալիս ենք ինչ-որ լուծումներ, որոշակի տրամաբանությամբ անցում ենք ապահովում ըստ նորմատիվի, խնդիր չեմ տեսնում, կարող ենք այդ հատվածն ամբողջությամբ արտապատվիրակել»,- ասել է քաղաքապետը։