Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել Գերմանիայի Կոտբոս քաղաքում կայացած աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում: Օղակների վարժության եզրափակիչում Ավետիսյանը 14․366 միավոր է հավաքել:
Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Դավթյանը 13․766 միավորով 5-րդն էր:
Աշխարհի և Եվրոպայի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանն արծաթե մեդալ է նվաճել նժույգ-թափեր վարժությունում՝ 14․966 միավորով։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Համլետ Մանուկյանը նույն վարժությունում 14․166 միավոր է վաստակել և զբաղեցրել 7-րդ տեղը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: