ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է․
«Մեր նոր և գեղեցիկ Գրենլանդիայում պատրաստվում են սկսել նավթի, գազի և օգտակար հանածոների լայնածավալ հետախուզական աշխատանքներ։
Փորձագետները նշում են, որ այնտեղ առկա, հեշտությամբ հասանելի նավթի պաշարները գերազանցում են աշխարհի գրեթե ցանկացած այլ տարածաշրջանի պաշարները։ Ինչն էլ ավելի կարևոր է․ այն անգերազանցելի նշանակություն ունի ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգների, այնպես էլ Եվրոպայի պաշտպանության և անվտանգության ապահովման տեսանկյունից։
ԱՄՆ-ի վրա հնարավոր ցանկացած հարձակում պետք է անցնի Գրենլանդիայի տարածքով, որտեղ մեր պաշտպանական համակարգերը կկարողանան հեշտությամբ խոցել անօդաչու թռչող սարքերը, հրթիռները կամ զենքի ցանկացած այլ տեսակ, որ նույնիսկ դեռ չի ստեղծվել։ Այն մեզ ապահովում է ժամանակային, աշխարհագրական և տեսանելիության առավելություններ, որոնք չկան աշխարհի ոչ մի այլ վայրում»։