Հայաստանը՝ ռուսաստանցի զբոսաշրջիկների ամենապահանջված ուղղությունների շարքում՝ փետրվարի 23-ի տոնական հանգստյան օրերի համար

Փետրվար 23,2026 10:20

Հայաստանը ներառվել է ռուսաստանցի զբոսաշրջիկների ամենապահանջված թոփ-10 արտասահմանյան ուղղությունների շարքում՝ փետրվարի 23-ի տոնական հանգստյան օրերի համար։

Արտասահմանյան ուղղությունների շարքում առաջատարն է Թուրքիան (28%), որին հաջորդում են ԱՄԷ-ն (18%) և Չինաստանը (13%)։ Թոփ-10 ցանկում ընդգրկված են նաև Ուզբեկստանը, Հայաստանը, Թաիլանդը, Տաջիկստանը, Ղազախստանը, Մալդիվները և Վիետնամը։

Հայաստանի ընդգրկումը վկայում է մեր երկրի շարունակական գրավչության և տարածաշրջանում կայուն հետաքրքրության մասին՝ որպես հյուրընկալ և բազմազան զբոսաշրջային ուղղություն։

ՀՀ զբոսաշրջության կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment