Պաշտոնական. Սամվել Կարապետյանին արգելված չէ տեսաուղերձներ նկարել կամ հրապարակային խոսքով հանդես գալ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ի պատասխան civic.am-ի փետրվարի 17-ի հարցման՝ Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայությունից տեղեկացնում են, որ 2026 թվականի հունվարի 17-ի թիվ ՀԿԴ/0194/06/25 որոշմամբ մեղադրյալ Սամվել Սարգսի Կարապետյանի նկատմամբ հրապարակման մեջ նշված սահմանափակումները կիրառված չեն։

 

Ծառայությունից նշում են, որ վերոնշյալ որոշմամբ որևէ սահմանափակում սահմանված չէ, և այդ մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

 

Հիշեցնենք նաև, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության  համագումարի ժամանակ Սամվել Կարապետյանը հրապարակայնորեն չմասնակցելով՝ իր պաշտոնական ուղերձը ներկայացվել էր արհեստական բանականության (AI) միջոցով: Վերջինիս փաստաբանները հայտարարել էին, թե իբր Սամվել  Կարապետյանին արգելված է հրապարակավ հանդես գալ:

 

 

Պաշտոնական պարզաբանումից կարելի է ենթադրել, որ Սամվել Կարապետյանը խուսափել է անձամբ հանդես գալ հրապարակային ելույթով։ Սա հիմք է տալիս կարծիք ձևավորելու, որ նա վախեցել է կամ չի ցանկացել ուղիղ հաղորդակցվել հանրության հետ, կամ չի կարողացել հստակ և ինքնուրույն ձևակերպել իր քաղաքական հայտը:

Leave a comment