Սարգիս Մանուկյանը լրացրել է իր առաջին գրոսմայստերի նորման, «Նոան» 1-0 հաշվով հաղթել է «ԱԶ Ալկմարին», Հայաստանը՝ World Travel Awards-ի մրցանակակիր. շաբաթվա լավ լուրերը

Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա (փետրվարի 16–20) լավ լուրերի ընտրանին


ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա (փետրվարի 16–20) լավ լուրերի ընտրանին։


Եվ այսպես․


Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը հաղթահարել է ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի որակավորման փուլը:


Փետրվարի 16–ից սկսվել է Մեծ Պահքը։


Սևակ Խանաղյանն ու Նոդար Ռևիան հիացրել են հանդիսատեսին «Դուետներ» շոուի ընթացքում։


Փետրվարի 12-ից 14-ը հայ ըմբիշները 8 մեդալ են նվաճել Քիշնևում անցկացված միջազգային մրցաշարում։


Փետրվարի 17-23-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում Հայաստանի մարմնամարզության հավաքականն Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում է 4 մարզիկով։


Հայ գեղասահորդներ Ակոպովա-Ռախմանին զույգը գրանցել է լավագույն արդյունքը Ձմեռային օլիմպիական խաղերի պատմության մեջ։


Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը Օլիմպիական խաղերի եզրափակչում է։


Իջևանում փրկվել և բնություն է վերադարձվել մոլորված այծյամը։


2025 թ.-ին Հայաստանը հեղինակավոր World Travel Awards մրցանակաբաշխության շրջանակում արժանացել է «Եվրոպայի ժառանգության առաջատար ուղղություն» կոչմանը։


Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի առաջին խաղում «Նոան» 1-0 հաշվով հաղթել է «ԱԶ Ալկմարին»։


Ձմեռային օլիմպիական խաղերում Ռուսաստանի ներկայացուցիչ Ադելիա Պետրոսյանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։


ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը լրացրել է իր առաջին գրոսմայստերի նորման։


 

Leave a comment