Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա (փետրվարի 16–20) լավ լուրերի ընտրանին
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա (փետրվարի 16–20) լավ լուրերի ընտրանին։
Եվ այսպես․
Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը հաղթահարել է ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի որակավորման փուլը:
Փետրվարի 16–ից սկսվել է Մեծ Պահքը։
Սևակ Խանաղյանն ու Նոդար Ռևիան հիացրել են հանդիսատեսին «Դուետներ» շոուի ընթացքում։
Փետրվարի 12-ից 14-ը հայ ըմբիշները 8 մեդալ են նվաճել Քիշնևում անցկացված միջազգային մրցաշարում։
Փետրվարի 17-23-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում Հայաստանի մարմնամարզության հավաքականն Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում է 4 մարզիկով։
Հայ գեղասահորդներ Ակոպովա-Ռախմանին զույգը գրանցել է լավագույն արդյունքը Ձմեռային օլիմպիական խաղերի պատմության մեջ։
Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը Օլիմպիական խաղերի եզրափակչում է։
Իջևանում փրկվել և բնություն է վերադարձվել մոլորված այծյամը։
2025 թ.-ին Հայաստանը հեղինակավոր World Travel Awards մրցանակաբաշխության շրջանակում արժանացել է «Եվրոպայի ժառանգության առաջատար ուղղություն» կոչմանը։
Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի առաջին խաղում «Նոան» 1-0 հաշվով հաղթել է «ԱԶ Ալկմարին»։
Ձմեռային օլիմպիական խաղերում Ռուսաստանի ներկայացուցիչ Ադելիա Պետրոսյանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը լրացրել է իր առաջին գրոսմայստերի նորման։