Վանաձորցիները դժգոհ են սոցիալական վիճակից, տրամադրվող կենսաթոշակի չափից։ «Գիշերվա հաց եմ առնում, որ 200 դրամի փոխարեն 160 դրամ վճարեմ, այսինքն՝ մի քիչ էժան առնեմ։ Քարտով առևտրի ու հետվճարի մասին են խոսում, բայց ես շուկայից եմ առևտուր անում, որովհետև էժան է, իսկ շուկան քարտով կտա՞, չի տա, թող իմ փողը պետությունը նաղդով տա, ոչ թե քարտ, հետվճար և այլն»,- ասում է «Նյուզ»-ի հարցմանը մասնակցած վանաձորցի կինը։