ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News
24News-ի տեղեկությունների համաձայն` երեկ Գյումրիում միմյանց ճանապարհ չզիջելու համար վիճաբանություն է տեղի ունեցել 5 անձի միջև: Չզիջելու համար կանգնեցրել են մեքենաներն, իջել ու ծեծել են իրար, ինչի ընթացքում էլ նաև դանակահարություն է տեղի ունեցել:
ՆԳՆ-ից հաստատեցին մեր տեղեկությունը, որ վիճաբանություն է տեղի ունեցել:
«Միջադեպի մասնակից բոլոր անձանց ինքնությունը պարզված է, ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ»,-ասաց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Միջադեպի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Մերի Մանուկյան