Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են՝
-
քննչական մարմինների կարգավիճակի վերաբերյալ հարցը, -
սեփականության իրավունքի վերաբերյալ կարգավորումները, -
պետական լեզվի վերաբերյալ հարցը։
Ինչպես հայտնում են արդարադատության նախարարությունից, խորհուրդը կշարունակի աշխատանքները սահմանադրական բարեփոխումների օրակարգում ներառված այլ հարցերի քննարկման ուղղությամբ: