Վրացական կողմի հետ քննարկվել են էներգետիկ և տրանսպորտի ոլորտներում երկկողմ օրակարագային հարցեր


ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։


 


Նախարարը ողջունել է Մարիամ Կվրիվիշվիլիին Հայաստանում և կարևորել Վրաստանի հետ բազմաոլորտ համագործակցության խորացման անհրաժեշտությունը։


 


Մարիամ Կվրիվիշվիլին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ Հայաստանը Վրաստանի համար ռազմավարական գործընկեր է։


 


Հանդիպման ժամանակ քննարկվել են էներգետիկ և տրանսպորտի ոլորտներում երկկողմ օրակարագային հարցեր։


 


Նախարար Խուդաթյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս դեպի Հայաստան-Վրաստան օդային էլեկտրահաղորդման գծի կառուցմանը, որը հնարավորություն կտա ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել Վրաստան։


 


Երկուստեք կարևորվել է նաև ավիացիոն ոլորտի զարգացումը, Հայաստանի և Վրաստանի քաղաքների միջև ուղիղ չվերթերի իրականացման անհրաժեշտությունը։


 


Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նախանշված ծրագրերը կյանքի կոչելու համար կազմել գործողությունների ծրագիր։


 


 


Leave a comment