Վլադիմիր Թամրազյանը և ընտանիքի անդամները հրավիրվել են գլխավոր դատախազություն

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պետական եկամուտների կոմիտեի Արևմտյան մաքսատուն-վարչության նախկին պետ Վլադիմիր Թամրազյանն ու ընտանիքի անդամները 2026թ. փետրվարի 25-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:

2023 թվականի մարտի 13-ին ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում  սկսվել է Վլադիմիր Ֆելիքսի Թամրազյանին պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրություն:
Համաձայն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 13-րդ հոդվածի՝ 2026 թվականի փետրվարի 11-ին ուսումնասիրության նախնական արդյունքներով Իրավասու մարմինը կազմել է ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ ամփոփագիր:

Դատախազություն են հրավիրվել նաև Վլադիմիր Թամրազյանի մայրը՝ Մարիա Թամրազյանը, քույրը՝ Սոնա Թամրազյանը, որդիները՝ Հովիկ, Ռոման և Ֆելիքս Թամրազյանները, որպեսզի ծանոթանան գործի նյութերին և ներկայացնեն դիրքորոշում:

Leave a comment