Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը հրավեր է ստացել մասնակցելու Օլիմպիական խաղերի ցուցադրական ելույթներին

Օլիմպիական խաղերի ցուցադրական ելույթները կկայանան փետրվարի 21-ին


ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ռուսաստանցի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը հրավեր է ստացել մասնակցելու Իտալիայում ընթացող Օլիմպիական խաղերի ցուցադրական ելույթներին, հայտնում է ТАСС-ը։


Մենասահորդուհիներից միջոցառմանը կմասնակցեն նաև ամերիկուհիներ Ալիսա Լյուն և Էմբեր Գլենը, ճապոնուհիներ Կաորի Սակամոտոն և Ամի Նակային, Էստոնիայի ներկայացուցիչ Նինա Պետրիկինան և Լի Հե Ինը՝ Հարավային Կորեայից։


Օլիմպիական խաղերի ցուցադրական ելույթները կկայանան փետրվարի 21-ին։


Նշենք, որ նախօրեին Իտալիայում անցկացվող 2026 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերում ավարտվեց կանանց գեղասահքի մենասահքի մրցաշարը, որտեղ Ռուսաստանի ներկայացուցիչ Ադելիա Պետրոսյանը զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը։


Նշենք, որ 2026թ.-ի փետրվարի 6-19-ը Միլանի «Սան Սիրո»մարզադաշտում տեղի են ունեցել  25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը։


 


Leave a comment