Օլիմպիական խաղերի ցուցադրական ելույթները կկայանան փետրվարի 21-ին
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ռուսաստանցի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը հրավեր է ստացել մասնակցելու Իտալիայում ընթացող Օլիմպիական խաղերի ցուցադրական ելույթներին, հայտնում է ТАСС-ը։
Մենասահորդուհիներից միջոցառմանը կմասնակցեն նաև ամերիկուհիներ Ալիսա Լյուն և Էմբեր Գլենը, ճապոնուհիներ Կաորի Սակամոտոն և Ամի Նակային, Էստոնիայի ներկայացուցիչ Նինա Պետրիկինան և Լի Հե Ինը՝ Հարավային Կորեայից։
Օլիմպիական խաղերի ցուցադրական ելույթները կկայանան փետրվարի 21-ին։
Նշենք, որ նախօրեին Իտալիայում անցկացվող 2026 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերում ավարտվեց կանանց գեղասահքի մենասահքի մրցաշարը, որտեղ Ռուսաստանի ներկայացուցիչ Ադելիա Պետրոսյանը զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը։
Նշենք, որ 2026թ.-ի փետրվարի 6-19-ը Միլանի «Սան Սիրո»մարզադաշտում տեղի են ունեցել 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը։