Փոխհատուցման ընթացակարգ քաղաքապետարանը չունի. Փամբուխչյանը՝ փոսերի հետևանքով տուժած մեքենաների մասին

Փոխհատուցման ընթացակարգ քաղաքապետարանը չունի. Փամբուխչյանը՝ փոսերի հետևանքով տուժած մեքենաների մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«2025-ին համեմատած 2024-ի հետ 2,5 անգամ ավել աղ ու ավազով մշակում է եղել:  2025-ին եղել է աննախադեպ ձյան քանակ»,- այս մասին ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանը խոսելով մայրաքաղաքի փողոցներում  աղ ու ավազի կիրառման հետևանքով  գոյացած փոսերի մասին:

«Մեր այն փողոցներում, որտեղ 2024-25–ին իրականացրել ենք միջին նորոգում և  փոսալցման աշխատանքներ, այդ հատվածներում գրեթե չկան փոսեր, նույն քանակի աղ ու ավազ լցվել է:  Որքան է թարմ է եղել միջին նորոգումը կամ փոսալցումը,  այդ հատվածներում գրեթե չկան փոսեր»,- ասաց նա:  

Լրագրողի դիտարկմանը, թե վարորդներ կան, որոնց մեքենաները վնասվել են, նա նշեց, որ  իրավիճակը ստեղծվել է բնական իրավիճակով պայմանավորված, փոխհատուցման ընթացակարգ քաղաքապետարանը չունի: 

Ինչ վերաբերում է փոսալցման ժամանակ բիտումի փոխարեն նաև բիտումային էմուլսիա օգտագործելուն, նա նշեց, որ դա էլ թույլատրելի է. «Բիտումի խնդիր չունենք, բայց ունենք հատվածներ, որտեղ շինարարը ոչ պատշաճ է մոտենում, օրինակ՝ Վարդանանց փողոցում փոսլացում կատարվել է առանց բիտումի, ամբողջը քանդվելու է:  10 հազար քառակուսի մետր արդեն իսկ փոսալցվել է, բայց ըստ պլանի պետք է լինի 200 հազար»,- ասաց փոխաքաղաքապետն ու նշեց, որ փետրվարին փոսալցում իրականացնելը բխում էր ֆորսմաժորային իրավիճակից:   

Leave a comment