Այն տեղի է ունեցել Բելգիայում անցկացված «WWRR GM reeks» շախմատի շրջանային մրցաշարում
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը լրացրել է իր առաջին գրոսմայստերի նորման։
Այն տեղի է ունեցել Բելգիայում անցկացված «WWRR GM reeks» շախմատի շրջանային մրցաշարում։
Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Սարգիսը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, զբաղեցրել առաջին հորիզոնականը և 73.6 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը։