Փաշինյանը դիմում է վտանգավոր «վա բանկի», որը կբերի իշխանափոխության. քաղաքական վերլուծաբան

https://arm.sputniknews.ru/20261120/pashinjany-dimum-e-vtangavvor-va-banki-vory-kberi-ishkhanapvokhutjan-qaghaqakan-verlutsaban-109552460.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/07/107796323_72:0:1209:853_1920x0_80_0_0_03eede4e7e19d213e8ba007214b069be.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, նիկոլ փաշինյան, ադրբեջան, սահմանադրություն, հանրաքվե, սուրեն սուրենյանց

հայաստան, նիկոլ փաշինյան, ադրբեջան, սահմանադրություն, հանրաքվե, սուրեն սուրենյանց

Բաժանորդագրվել

Սուրեն Սուրենյանցը կարծում է, որ իշխանական ճնշմանը դիմակայելու համար ընդդիմադիր ուժերը նախևառաջ պետք է խիստ հավատարիմ մնան իրենց սկզբունքներին և թույլ չտան, որ խորհրդարանում պակասող վեց մանդատները հայտնվեն Փաշինյանի վերահսկողության տակ։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմում է «վա բանկի»՝ փորձելով քաղաքական հակառակորդների նկատմամբ ճնշումները կոծկել հրաժարական տալու և նոր ընտրություններին չմասնակցելու խոստումների շղարշով, ինչը, սակայն, կարող է կործանարար լինել «Քաղաքացիական պայմանագրի» համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը՝ մեկնաբանելով սահմանադրական հանրաքվեի շուրջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները և ընդդիմադիր դաշտի նկատմամբ գործադրվող ճնշումները։

Վերլուծաբանի դիտարկմամբ՝ եթե նույնիսկ մի կողմ թողնվեն Ազգային ժողովի վերջին ընտրությունների լեգիտիմության կամ կեղծված լինելու վերաբերյալ հարցերը, ապա անգամ պաշտոնական արդյունքները հստակ պատասխանել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պարտադրանքով սահմանադրական հանրաքվե անցկացնելու հարցին. ժողովուրդը դեմ է արտահայտվել դրան։ Ըստ Սուրենյանցի՝ ընտրողները Փաշինյանին տվել են կառավարություն ձևավորելու և մի շարք գործառույթներ իրականացնելու մանդատ, բայց երբեք իրավունք չեն տվել գնալու սահմանադրական բարեփոխումների՝ Ադրբեջանի թելադրած օրակարգով։

«Ժողովրդավարական երկրներում իշխանությունները պարտավոր են հաշվի նստել ընտրողների կամարտահայտության հետ, մինչդեռ Հայաստանի գործող ղեկավարությունը, երկիրը փաստացի վերածելով ադրբեջանական ենթապետության, այսօր փորձում է բռնաճնշումների միջոցով կյանքի կոչել Բաքվի պարտադրած օրակարգը»,– ասաց Սուրենյանցը։

Անդրադառնալով ընդդիմության անելիքներին՝ նա շեշտեց` իշխանական ճնշմանը դիմակայելու համար ընդդիմադիր ուժերը նախևառաջ պետք է խիստ հավատարիմ մնան իրենց սկզբունքներին և թույլ չտան, որ խորհրդարանում պակասող վեց մանդատները հայտնվեն Փաշինյանի վերահսկողության տակ։ Բացի այդ, ըստ նրա, ընդդիմությունը չպետք է տրվի վարչապետի պարտադրած կոնֆլիկտային տրամաբանությանը, այլ պարտավոր է սեփական օրակարգով գեներացնել հասարակական լայն դիմադրություն՝ տապալելու համար Փաշինյան–Ալիև համատեղ ծրագրերը։

Թեև վերլուծաբանը հակված է վստահել իր գործընկերներին և համոզված է, որ իշխանությունը չի ստանա այդ 6 ձայնը, այնուամենայնիվ տեսականորեն որևէ սցենար չի բացառում՝ ընդգծելով, սակայն, որ Հայաստանի պես ոչ ռեսուրսային երկրում ռեպրեսիվ մեքենայի ներուժը սահմանափակ է և անխուսափելիորեն տալու է բումերանգի էֆեկտ։

Խոսելով Փաշինյանի` սահմանադրական հանրաքվեին կողմ քվեարկելու և խաղաղության պայմանագիրը ստորագրելու դիմաց հաջորդ ընտրություններին չմասնակցելու առաջարկի մասին՝ Սուրենյանցը նշեց, որ վարչապետի խոսքը չունի արժանահավատություն, իսկ հայտարարությունն անկեղծ չէ։

«Այս գործընթացում ամեն ինչ չէ, որ կախված է Փաշինյանից, քանի որ առկա են բազմաթիվ արտաքին դերակատարներ, ուստի նման խոստումները լուրջ չեն։ Ավելին` նման գործարքը կարող էր քննարկվել միայն այն դեպքում, եթե այն չիրականացվեր Երրորդ հանրապետության ապամոնտաժման և պետականության կորստի հաշվին։ Ես անիրատեսական եմ համարել նաև Փաշինյանի այն սպառնալիքները, թե ամեն ինչ անելու է, որ գործող ընդդիմությունը չլինի հաջորդ խորհրդարանում։ Նախընտրական փուլում էլ Փաշինյանը խոսում էր «պատերազմի եռագլուխ դաշինքին» խորհրդարան չթողնելու մասին, սակայն արդյունքում երկու ուժերը հայտնվեցին ԱԺ–ում, իսկ երրորդի՝ «Բարգավաճ Հայաստանի» մուտքը կանխվեց բացահայտ ապօրինություններով, թեև կուսակցությունը հաղթահարել էր անցողիկ շեմը»,– ընդգծեց նա։

Ըստ վերլուծաբանի՝ Փաշինյանը կա՛մ ընտրությունների քողի տակ պատրաստվում է իրականացնել ռեպրեսիաներ, կա՛մ գնում է վտանգավոր «վա բանկի»։

Սուրենյանցը շատ հավանական է համարում այն սցենարը, ըստ որի՝ իշխանության նախաձեռնությունների տապալումն ու վարչական ռեսուրսի սպառումը կարող են հանգեցնել իշխանափոխության։

«Եթե վեց ձայնը չստանալու դեպքում Փաշինյանը գնա արտահերթ ընտրությունների և հրաժարական տա, ապա ընդդիմությունը ընտրություններից վախենալու փոխարեն կարող է չտրվել նրա օրակարգին, առաջադրել վարչապետի սեփական թեկնածուին և փողոցային պայքարով ապահովել հասարակական կոնսոլիդացիա։ Նման պարագայում վերջնախաղը Փաշինյանի համար կունենա խիստ անբարենպաստ և անկանխատեսելի ընթացք»,– համոզված է քաղաքական վերլուծաբանը։

Սուրենյանցն անդրադարձավ նաև արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հայտարարությանը՝ նոր Սահմանադրությամբ ՀՀ անկախությունը կասկածի տակ դնող կամ վտանգող քաղաքական ուժերի գործունեությունը սահմանափակելու մասին։

«Սա տարընթերցումների տեղիք տվող, հարաբերական և կամայական մոտեցում է հատկապես այն պայմաններում, երբ Հայաստանի ինքնիշխանության գլխավոր սպառնալիքը հենց գործող իշխանությունն է։ Նոր Սահմանադրության տեքստում նման կարգավորումներն ընդգրկվում են բացառապես ընդդիմության գործունեությունը սահմանափակելու նպատակով»,– նշեց քաղաքական վերլուծաբանը։

Ընդգծելով իշխանությունների երկակի ստանդարտները՝ նա ավելացրեց` եթե Ռուսաստանի հետ Միութենական պետության մասին խոսելու համար քրեական մեղադրանք է առաջադրվում Վարդան Ղուկասյանին, ապա նույն տրամաբանությամբ, քանի որ ցանկացած միություն ենթադրում է ինքնիշխանության որոշակի սահմանափակում, քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեին նաև Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսած բոլոր կուսակցությունների ղեկավարները, խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներն ու համապատասխան օրենքը վավերացրած հանրապետության նախագահը։

Հիշեցնենք` հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ–ում ընդդիմությանը քաղաքական առաջարկ արեց` իրենք բերեն Սահմանադրությունը, ընդդիմությունը դատապարտի այն, գնան հանրաքվեի։ Նախարարը նշեց` եթե ժողովուրդը «ո՛չ» ասի նոր Սահմանադրությանը, իշխանությունը հրաժարական կտա։ Դրանից 1 շաբաթ առաջ էլ Փաշինյանն ասել էր` կփորձեն ընդդիմությանը համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը շատ կարևոր և սկզբունքային հարց է, բայց եթե չստացվի, կգնան ուրիշ սցենարներով, այդ թվում՝ արտահերթ ընտրությունների։

Նշենք, որ խաղաղության պայմանագրի ստորագրման դիմաց Ադրբեջանը ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախապայման է առաջ քաշել, ինչը չեն հերքում նաև իշխանության ներկայացուցիչները։

Սակայն սահմանադրական նախագծեր կամ հանրաքվեներ նախաձեռնելու համար իշխող քաղաքական ուժին անհրաժեշտ է խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունենալ։ Իսկ «Քաղաքացիական պայմանագրին» պակասում է 6 մանդատ։

Հոկտեմբերի 29-ի ճեպազրույցում ՀՀ վարչապետը խոստացավ Սահմանադրության փոփոխությունների այնպիսի նախագիծ, որն ընդդիմության սրտով կլինի։ Միաժամանակ նա նաև հայտարարեց, որ իշխանությունը հնարավորություն ունի թեմայի շուրջ հանրային այնպիսի ճնշում գեներացնել, որ ընդդիմությունը ստիպված լինի կողմ քվեարկել նախագծին։

Leave a comment