ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը լրացրել է իր առաջին գրոսմայստերի նորման

Այն տեղի է ունեցել Բելգիայում անցկացված «WWRR GM reeks» շախմատի շրջանային մրցաշարում


ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը լրացրել է իր առաջին գրոսմայստերի նորման։


Այն տեղի է ունեցել Բելգիայում անցկացված «WWRR GM reeks» շախմատի շրջանային մրցաշարում։


Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:


Սարգիսը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, զբաղեցրել առաջին հորիզոնականը և 73.6 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը։


Leave a comment