Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր ճանապարհի (TRIPP) կառուցումը դրական զարգացում է տարածաշրջանի համար: Թբիլիսին այս երթուղին չի դիտարկում որպես Վրաստանով անցնող երթուղու մրցակից. ինչպես գրում է Eadaily.com-ը, հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր ճանապարհների կառուցումը ներկայում ակտիվորեն քննարկվում է: Մենք կարող ենք վստահորեն ասել, որ դա լավ է տարածաշրջանի համար: Նոր ճանապարհները միայն կբարձրացնեն տարածաշրջանի կարևորությունը կապի առումով: Որոշ քաղաքական գործիչներ փորձում են օգտագործել Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները և նվազեցնել Վրաստանի ռազմավարական դերը, որը ոչ մի ճանապարհ չի կարող փոխարինել: Չնայած նոր երթուղիների ի հայտ գալուն՝ Վրաստանը մշտապես պահպանում է իր ռազմավարական նշանակությունը համաշխարհային աշխարհաքաղաքական քարտեզի վրա», – «Իմեդի» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Բոճորիշվիլին։