«Ուժեղ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով ընդդիմադիր Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքներին․
«Կուզեմ խոսել այն մասին, թե ինչպես եղավ, որ ևս մի քաղբանտարկյալ մա՛հ ունեցավ։ Պատասխանատվությունը սրա իշխանության մի գործելաոճի մեջ է, որը սիրում են մարդկանց վարկաբեկել՝ առանց դատարանի որոշման։ Արսենին բռնելուց հետո մի քանի օրվա ընթացքում Հայաստանի բարձրագույն պաշտոնյաները, ինչ անուն ասես, չփորձեցին կպցնել նրան։ Հիշեցնեմ՝ նրան մեղադրում էին, որ իր շտաբի անդամներին գումար է տվել, որ իրեն ընտրեն։ Եվ մարդ, ով քաղաքականության մեջ չի եղել, պարզ է, որ շատ մտածմունքների մեջ կլինի, շատ ճնշված իրեն կզգա անարդարությունից»։
«Նա առողջ մտել է բերդ և մի քանի շաբաթվա ընթացքում բերդից մեզ հանձնել են մարդուն անշնչացած։ Սա բացատրում է մի բան, որ իշխանությունն իր քաղաքական փոքր շահի համար ուղղակի մարդուն վարկաբեկում է»։
«Սիրելի հայրենակիցներ, մենք պետք է ամեն ինչ անենք, որ նախ՝ բանտային համակարգում ունենանք դրական փոփոխություններ, դուք տեսե՞լ եք խցերի վիճակը, տեսե՞լ եք ընդհանրապես ինչ վիճակ է, օրինակ՝ Նուբարաշենում։
Մարդը ինֆարկտ է ստացել, բուժակ է եկել, բժիշկ չի եղել, բուժակը միջմկանային ցավազրկող է սրսկել ինֆարկտ ստացած մարդուն»,- մասնավորապես հայտարարել է խմբակցության ղեկավարը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: