Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը և կիսապաշտպան Արթուր Սերոբյանը Ռիգայում կայացած նախախաղային ասուլիսում խոսել են Լատվիայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին տուրի հանդիպման մասին:

Լատվիա – Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 15-ին Ռիգայի «Սկոնտո» ստադիոնում ու կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին: Անկախ վերջին տուրի արդյունքից՝ Հայաստանի հավաքականը C լիգայի երկրորդ խմբում կգրավի երրորդ տեղը: 5-րդ տուրից հետո խմբի առաջին տեղն ապահովել է Չեռնոգորիայի հավաքականը, որն ունի 13 միավոր: Կիպրոսը վաստակել է 8 միավոր, Հայաստանը՝ 5, իսկ Լատվիան՝ 1:

Leave a comment