Լոս Անջելեսի Իրանահայ միությունում քննարկվել են խաղաղության գործընթացը և Հայաստանի դեմ իրականացվող ապատեղեկատվական արշավները


ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ու վարչապետի գլխավոր խորհրդական, ԱՄՆ-ում նախկին դեսպան Լիլիթ Մակունցը Լոս Անջելեսի Իրանահայ միությունում հանդիպել են Լոս Անջելեսի հայկական համայնքի նեկայացուցիչների հետ։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Հարությունյանը։


 


 


Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումները, արտաքին քաղաքական ձեռքբերումները, մասնավորապես՝ Հայաստան-ԱՄՆ վերջին փոխայցերը և ձեռք բերված պայմանավորվածությունները, խաղաղության գործընթացը, Հայաստանի դեմ իրականացվող ապատեղեկատվական արշավները։


 

Leave a comment