Վենսը շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին՝ խաղաղություն հաստատելու համար


ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ելույթ ունենալով «Խաղաղության խորհրդի» առաջին նիստում, շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:


«Մենք երախտապարտ ենք բոլորիդ՝ ձեր գործընկերության համար, մասնավորապես, խոսում եմ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի մասին, որոնց հետ ես հանդիպել եմ անցած շաբաթ։ Շնորհակալ եմ բոլորիդ, որ ցույց տվեցիք, թե ինչի կարող է հասնել իրական առաջնորդությունը: Երբ դուք մի կողմ եք դնում զենքերը, սպանություններն ու ավերածությունները և ներդրում եք կատարում ձեր ժողովրդի և բարգավաճման մեջ, դա կարող է բերել մեծ նվաճումներ: Այնպես որ, շնորհակալություն երկուսիդ էլ արածի համար»,- ասել է Վենսը:

Դիտումների քանակ12

Leave a comment