Ադրբեջանն ու ԱՄԷ-ն թռիչքա-մարտավարական զորավարժություններ են անցկացվում

Ադրբեջանում տեղի է ունեցել «Falcon Meeting-2026» համատեղ թռիչքա-մարտավարական զորավարժության բացման արարողությունը, որին մասնակցում էին Ադրբեջանի և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ռազմաօդային ուժերի ինքնաթիռները, ինչպես նաև հակաօդային պաշտպանության միջոցներ։

Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ը, համատեղ թռիչքային-մարտավարական զորավարժությունները կազմակերպվել են երկու երկրների միջև ստորագրված «Ռազմական համագործակցության համատեղ հանձնաժողովի առաջին նիստի արձանագրության» համաձայն։

Միջոցառման ծրագրին համապատասխան՝ մասնակիցներին ներկայացվել են զորավարժությունների սցենարն ու առաջիկա խնդիրները։

Այնուհետև ցուցադրվել է ռազմաօդային ուժերի գործողությունները ներկայացնող տեսանյութ։

 

Leave a comment