https://arm.sputniknews.ru/20260219/rdn-nakhkin-khshm-erkrneric-durs-mghelu-pvordzery-arevmutqi-razmavarutjan-masn-en-galuzin-98991716.html
ՌԴ–ն նախկին ԽՍՀՄ երկրներից դուրս մղելու փորձերը Արևմուտքի ռազմավարության մասն են. Գալուզին
ՌԴ–ն նախկին ԽՍՀՄ երկրներից դուրս մղելու փորձերը Արևմուտքի ռազմավարության մասն են. Գալուզին
Sputnik Արմենիա
ՌԴ բարձրաստիճան դիվանագետի խոսքով՝ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ հարաբերությունները խիստ կարևոր են Ռուսաստանի համար: 19.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-19T16:42+0400
2026-02-19T16:42+0400
2026-02-19T16:44+0400
արևմուտք
միխայիլ գալուզին
խսհմ
ռուսաստան
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/13/98985261_0:0:1920:1080_1920x0_80_0_0_c89791f0b23e905a408caed6878a0ab9.jpg.webp
Ռուսաստանը մերձավոր արտերկրից դուրս մղելու փորձերը ՌԴ-ին պարտության մատնելու ռազմավարության մի մասն են։ «Վալդայ» ակումբում կազմակերպված ասուլիսում Sputnik-ի հարցին ի պատասխան այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։Նրա խոսքով՝ Արևմուտքում չեն էլ թաքցնում, որ փորձում են տարաձայնություններ սերմանել Ռուսաստանի և ԽՍՀՄ նախկին երկրների միջև։«Ահա այդ ռազմավարության մի մասը, այսպես ասած, Ռուսաստանին մերձավոր արտասահմանից դուրս մղելու, մեր և մեր հարևանների, այդ թվում՝ նախկին խորհրդային հանրապետությունների միջև տարաձայնություններ սերմանելու փորձերն են, որոնք չեն թաքցվում», – նշել է Գալուզինը։ՀՀ-ին օգտագործում են ՌԴ-ի դեմ պայքարելու համար, թեև Փաշինյանը պնդում է հակառակը. ԳալուզինՊատասխանելով հարցին, թե ինչով է դրան հակազդում Մոսկվան, ՌԴ փոխարտգործնախարարն ասել է, որ Ռուսաստանը դաշնակցային և ռազմավարական գործընկերության հարաբերություններ է զարգացնում մերձավոր արտերկրի պետությունների հետ՝ նրանց, որոնք ժամանակին խորհրդային հանրապետություններ են եղել:Ընդ որում, Ռուսաստանի մոտեցումն այդ երկրների նկատմամբ հիմնված է ինքնիշխան հավասարության, միմյանց օրինական շահերը հարգելու, ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի վրա:Գալուզինի տեսանկյունից սա ամենաարդյունավետ հակամիջոցն է արևմտյան երկրների և արևմտյան միավորումների թունավոր փորձերի դեմ՝ խզելու Ռուսաստանի պատմական կապերը նշված պետությունների հետ։Արևմուտքը փորձում է ամրապնդել իր ազդեցությունը Հարավային Կովկասում. Սերդյուկով
արևմուտք
խսհմ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/13/98985261_198:0:1638:1080_1920x0_80_0_0_f7c9976d2b93014d8f9868a043b5a21d.jpg.webp
արևմուտք, միխայիլ գալուզին, խսհմ, ռուսաստան, տեսանյութեր, տեսանյութ, видео
արևմուտք, միխայիլ գալուզին, խսհմ, ռուսաստան, տեսանյութեր, տեսանյութ, видео
ՌԴ բարձրաստիճան դիվանագետի խոսքով՝ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ հարաբերությունները խիստ կարևոր են Ռուսաստանի համար:
Ռուսաստանը մերձավոր արտերկրից դուրս մղելու փորձերը ՌԴ-ին պարտության մատնելու ռազմավարության մի մասն են։ «Վալդայ» ակումբում կազմակերպված ասուլիսում Sputnik-ի հարցին ի պատասխան այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Ցավոք, հավաքական Արևմուտք կոչվածը չի թաքցնում իր նպատակները, այն է՝ Ռուսաստանին մերձավոր արտերկրից դուրս մղելու ցանկությունը։ Եվ դա հենց այն քաղաքականության մի մասն է, որն ուղղված է Ռուսաստանի կողմից ռազմավարական պարտություն կրելուն», – ասել է բարձրաստիճան դիվանագետը` մեկնաբանելով իրավիճակը Հարավային Կովկասում։
Նրա խոսքով՝ Արևմուտքում չեն էլ թաքցնում, որ փորձում են տարաձայնություններ սերմանել Ռուսաստանի և ԽՍՀՄ նախկին երկրների միջև։
«Ահա այդ ռազմավարության մի մասը, այսպես ասած, Ռուսաստանին մերձավոր արտասահմանից դուրս մղելու, մեր և մեր հարևանների, այդ թվում՝ նախկին խորհրդային հանրապետությունների միջև տարաձայնություններ սերմանելու փորձերն են, որոնք չեն թաքցվում», – նշել է Գալուզինը։
Պատասխանելով հարցին, թե ինչով է դրան հակազդում Մոսկվան, ՌԴ փոխարտգործնախարարն ասել է, որ Ռուսաստանը դաշնակցային և ռազմավարական գործընկերության հարաբերություններ է զարգացնում մերձավոր արտերկրի պետությունների հետ՝ նրանց, որոնք ժամանակին խորհրդային հանրապետություններ են եղել:
«Այն, ինչ այսօր Ուկրաինայի, Կիևի ռեժիմի միջոցով անում է Արևմուտքը, այն, թե ինչպես է փորձում հարավկովկասյան և նույնիսկ կենտրոնասիական ուղղություններով մարտահրավերներ ստեղծել մեր անվտանգության համար, խոսում է այն մասին, որ այդ երկրների հետ հարաբերություններն առաջին հերթին ինտեգրացիոն միավորումների շրջանակներում, իհարկե չափազանց կարևոր են մեզ համար», – հայտարարել է Գալուզինը:
Ընդ որում, Ռուսաստանի մոտեցումն այդ երկրների նկատմամբ հիմնված է ինքնիշխան հավասարության, միմյանց օրինական շահերը հարգելու, ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի վրա:
Գալուզինի տեսանկյունից սա ամենաարդյունավետ հակամիջոցն է արևմտյան երկրների և արևմտյան միավորումների թունավոր փորձերի դեմ՝ խզելու Ռուսաստանի պատմական կապերը նշված պետությունների հետ։