ՌԴ–ն նախկին ԽՍՀՄ երկրներից դուրս մղելու փորձերը Արևմուտքի ռազմավարության մասն են. Գալուզին

https://arm.sputniknews.ru/20260219/rdn-nakhkin-khshm-erkrneric-durs-mghelu-pvordzery-arevmutqi-razmavarutjan-masn-en-galuzin-98991716.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/13/98985261_198:0:1638:1080_1920x0_80_0_0_f7c9976d2b93014d8f9868a043b5a21d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արևմուտք, միխայիլ գալուզին, խսհմ, ռուսաստան, տեսանյութեր, տեսանյութ, видео

արևմուտք, միխայիլ գալուզին, խսհմ, ռուսաստան, տեսանյութեր, տեսանյութ, видео

Բաժանորդագրվել

ՌԴ բարձրաստիճան դիվանագետի խոսքով՝ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ հարաբերությունները խիստ կարևոր են Ռուսաստանի համար:

Ռուսաստանը մերձավոր արտերկրից դուրս մղելու փորձերը ՌԴ-ին պարտության մատնելու ռազմավարության մի մասն են։ «Վալդայ» ակումբում կազմակերպված ասուլիսում Sputnik-ի հարցին ի պատասխան այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Ցավոք, հավաքական Արևմուտք կոչվածը չի թաքցնում իր նպատակները, այն է՝ Ռուսաստանին մերձավոր արտերկրից դուրս մղելու ցանկությունը։ Եվ դա հենց այն քաղաքականության մի մասն է, որն ուղղված է Ռուսաստանի կողմից ռազմավարական պարտություն կրելուն», – ասել է բարձրաստիճան դիվանագետը` մեկնաբանելով իրավիճակը Հարավային Կովկասում։

Նրա խոսքով՝ Արևմուտքում չեն էլ թաքցնում, որ փորձում են տարաձայնություններ սերմանել Ռուսաստանի և ԽՍՀՄ նախկին երկրների միջև։

«Ահա այդ ռազմավարության մի մասը, այսպես ասած, Ռուսաստանին մերձավոր արտասահմանից դուրս մղելու, մեր և մեր հարևանների, այդ թվում՝ նախկին խորհրդային հանրապետությունների միջև տարաձայնություններ սերմանելու փորձերն են, որոնք չեն թաքցվում», – նշել է Գալուզինը։

ՀՀ-ին օգտագործում են ՌԴ-ի դեմ պայքարելու համար, թեև Փաշինյանը պնդում է հակառակը. Գալուզին

Պատասխանելով հարցին, թե ինչով է դրան հակազդում Մոսկվան, ՌԴ փոխարտգործնախարարն ասել է, որ Ռուսաստանը դաշնակցային և ռազմավարական գործընկերության հարաբերություններ է զարգացնում մերձավոր արտերկրի պետությունների հետ՝ նրանց, որոնք ժամանակին խորհրդային հանրապետություններ են եղել:

«Այն, ինչ այսօր Ուկրաինայի, Կիևի ռեժիմի միջոցով անում է Արևմուտքը, այն, թե ինչպես է փորձում հարավկովկասյան և նույնիսկ կենտրոնասիական ուղղություններով մարտահրավերներ ստեղծել մեր անվտանգության համար, խոսում է այն մասին, որ այդ երկրների հետ հարաբերություններն առաջին հերթին ինտեգրացիոն միավորումների շրջանակներում, իհարկե չափազանց կարևոր են մեզ համար», – հայտարարել է Գալուզինը:

Ընդ որում, Ռուսաստանի մոտեցումն այդ երկրների նկատմամբ հիմնված է ինքնիշխան հավասարության, միմյանց օրինական շահերը հարգելու, ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի վրա:

Գալուզինի տեսանկյունից սա ամենաարդյունավետ հակամիջոցն է արևմտյան երկրների և արևմտյան միավորումների թունավոր փորձերի դեմ՝ խզելու Ռուսաստանի պատմական կապերը նշված պետությունների հետ։

Արևմուտքը փորձում է ամրապնդել իր ազդեցությունը Հարավային Կովկասում. Սերդյուկով

Leave a comment