149․658 դրամ արժողության ժամացույց, 249․430 դրամանոց նկար․ ինչ նվերներ է ստացել Սիմոնյանը Մոսկայում

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը 2026 թվականի փետրվարի 4-ից 7-ը պաշտոնական այցով մեկնել էր Մոսկվա։

Ալեն Սիմոնյանը ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյից նվեր է ստացել ժամացույց ՌԴ ԴԺ ԴԽ լոգոտիպով և ժամացույցի զարդատուփ։ Նվերի արժեքը գնահատվել է 149․658 դրամ։ Մատվիենկոն Սիմոնյանին է նվիրել նաև՝ նկար «Ձմեռային անտառ» անվանմամբ։ Նկարի արժեքը գնահատվել է 249․430 դրամ։

Նույն այցի շրջանակներում Ալեն Սիմոնյանը նվեր է ստացել «Ռոսատոմ» կորպորացիայի տնօրեն Ալեքսեյ Լիխաչովից։ Նա Սիմոնյանին նվիրել է «Ռոսատոմ» հուշանվեր (մատրյոշկա և ռեակտորի արձանիկ)։ Նվերը գնահատվել է 159․635 դրամ։

Հասմիկ Սարգսյան

Leave a comment