Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ Լինդսի Ֆորմանը և Քրեյգ Ֆորմանը Իրանում դատապարտվել են 10 տարվա ազատազրկման՝ լրտեսության մեղադրանքով։
Այս տեղեկատվությունը հաղորդել է Sky News-ը։
Զույգի ընտանիքը հայտարարել է, որ դատավարությունը տևել է ընդամենը երեք ժամ, իսկ մեղադրյալներին հնարավորություն չի տրվել լիովին պաշտպանվել։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերը դատապարտել է այս որոշումը՝ այն անվանելով «սարսափելի և անհիմն»։