Բրիտանացի զույգը Իրանում դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ Լինդսի Ֆորմանը և Քրեյգ Ֆորմանը Իրանում դատապարտվել են 10 տարվա ազատազրկման՝ լրտեսության մեղադրանքով։

Այս տեղեկատվությունը հաղորդել է Sky News-ը։

Զույգի ընտանիքը հայտարարել է, որ դատավարությունը տևել է ընդամենը երեք ժամ, իսկ մեղադրյալներին հնարավորություն չի տրվել լիովին պաշտպանվել։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերը դատապարտել է այս որոշումը՝ այն անվանելով «սարսափելի և անհիմն»։

Leave a comment