Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սերժ Սարգսյանի առնչությամբ հարուցված նոր քրեական վարույթով կիրառված խափանման միջոցը՝ երկրից չբացակայելու արգելքը, վերացվել է։
Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն դատարանից։
ՀՀ գլխավոր դատախազությունից «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են, որ որոշումը բողոքարկվելու է. դատական ակտը ստանալուց հետո կքննարկվի վերաքննիչ բողոք ներկայացնելու հարցը: