Տոկաևը կմասնակցի Խաղաղության խորհրդի առաջին նիստին ԱՄՆ-ում

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը փետրվարի 18-19-ը աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն, որտեղ կմասնակցի Գազայի խաղաղության խորհրդի առաջին նիստին։

Այս մասին հայտարարել է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։

«2026 թվականի փետրվարի 18-19-ը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով, պետության ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն՝ Գազայի խաղաղության խորհրդի առաջին նիստին մասնակցելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Leave a comment