Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը փետրվարի 18-19-ը աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն, որտեղ կմասնակցի Գազայի խաղաղության խորհրդի առաջին նիստին։
Այս մասին հայտարարել է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։
«2026 թվականի փետրվարի 18-19-ը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով, պետության ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն՝ Գազայի խաղաղության խորհրդի առաջին նիստին մասնակցելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։