https://arm.sputniknews.ru/20260218/cheljabinski-bnakichneric-meky-patrastvum-er-ahabekchutjun-irakanacnel-na-dzerbakalvel-e-98929820.html
Չելյաբինսկի բնակիչներից մեկը պատրաստվում էր ահաբեկչություն իրականացնել. նա ձերբակալվել է
Չելյաբինսկի բնակիչներից մեկը պատրաստվում էր ահաբեկչություն իրականացնել. նա ձերբակալվել է
Sputnik Արմենիա
Իրավապահները պարզել են, որ պատանին հակառակորդի հետ կապ է հաստատել Telegram-ի միջոցով: 18.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-18T11:39+0400
2026-02-18T11:39+0400
2026-02-18T11:39+0400
ռուսաստան
չելյաբինսկ
ահաբեկչություն
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/12/98928535_0:0:1269:713_1920x0_80_0_0_e9b76c4d8b76d40d5e666f79040d0d15.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Չելյաբինսկում պատանի է ձերբակալվել, որը պատրաստվում էր Ուկրաինայի հատուկ ծառայությունների հրահանգով ահաբեկչություն իրականացնել ինքնաշեն պայթուցիկ սարքով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ անվտանգության դաշնային ծառայությանը։«ԱԴԾ–ն ձերբակալել է Չելյաբինսկի բնակչի (ՌԴ քաղաքացի, ծնված 2007 թվականին), որն Ուկրաինայի հատուկ ծառայությունների հովանու ներքո գործող ահաբեկչական կազմակերպության առաջադրանքով ծրագրում էր ահաբեկչություն իրականացնել ինքնաշեն պայթուցիկ սարքի կիրառմամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:Իրավապահները պարզել են, որ պատանին Telegram-ի միջոցով սեփական նախաձեռնությամբ կապ է հաստատել հակառակորդի հետ: Համակարգողի տրամադրած հրահանգներին հետևելով` նա պայթուցիկ սարք է պատրաստել դիվերսիա իրականացնելու համար: Ինչպես նշում է ծառայությունը, ձերբակալվածի բնակության հասցեից առգրավվել է մոտ 1,5 կիլոգրամ պայթուցիկ նյութ, նոթատետր՝ ուկրաիներեն գրառումներով, որոնք հաստատում են նրա հակաիրավական գործունեությունը, և կապի միջոցներ՝ համակարգողի հետ շփվելու համար:Ուժայինները մեղադրյալի նկատմամբ քրեական գործ են հարուցել ՌԴ քրեական օրենսգրքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով, 205-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչական գործողության փորձ), 222.1 հոդվածի 1-ին մասով (պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռքբերում, փոխանցում, իրացում, փոխադրում կամ կրում) և 223.1 հոդվածի 1-ին մասով (պայթուցիկ նյութերի ապօրինի պատրաստում, պայթուցիկ սարքերի ապօրինի պատրաստում, վերափոխում կամ վերանորոգում):Մեղադրյալը խոստովանել է կատարածը և համագործակցում է քննության հետ: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամյա կալանքը։
չելյաբինսկ
2026
Լուրեր
am_HY
Кадры задержания и допроса 18-летнего жителя Челябинска, готовившего теракт
Sputnik Արմենիա
Кадры задержания и допроса 18-летнего жителя Челябинска, готовившего теракт
2026-02-18T11:39+0400
true
PT1M02S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/12/98928535_147:0:1098:713_1920x0_80_0_0_4890aeb2a77269b0ddf149a56a5e85ad.jpg.webp
ռուսաստան, չելյաբինսկ, ահաբեկչություն, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , տեսանյութ, տեսանյութեր, видео
ռուսաստան, չելյաբինսկ, ահաբեկչություն, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , տեսանյութ, տեսանյութեր, видео
Իրավապահները պարզել են, որ պատանին հակառակորդի հետ կապ է հաստատել Telegram-ի միջոցով:
«ԱԴԾ–ն ձերբակալել է Չելյաբինսկի բնակչի (ՌԴ քաղաքացի, ծնված 2007 թվականին), որն Ուկրաինայի հատուկ ծառայությունների հովանու ներքո գործող ահաբեկչական կազմակերպության առաջադրանքով ծրագրում էր ահաբեկչություն իրականացնել ինքնաշեն պայթուցիկ սարքի կիրառմամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Իրավապահները պարզել են, որ պատանին Telegram-ի միջոցով սեփական նախաձեռնությամբ կապ է հաստատել հակառակորդի հետ: Համակարգողի տրամադրած հրահանգներին հետևելով` նա պայթուցիկ սարք է պատրաստել դիվերսիա իրականացնելու համար: Ինչպես նշում է ծառայությունը, ձերբակալվածի բնակության հասցեից առգրավվել է մոտ 1,5 կիլոգրամ պայթուցիկ նյութ, նոթատետր՝ ուկրաիներեն գրառումներով, որոնք հաստատում են նրա հակաիրավական գործունեությունը, և կապի միջոցներ՝ համակարգողի հետ շփվելու համար:
Ուժայինները մեղադրյալի նկատմամբ քրեական գործ են հարուցել ՌԴ քրեական օրենսգրքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով, 205-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչական գործողության փորձ), 222.1 հոդվածի 1-ին մասով (պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռքբերում, փոխանցում, իրացում, փոխադրում կամ կրում) և 223.1 հոդվածի 1-ին մասով (պայթուցիկ նյութերի ապօրինի պատրաստում, պայթուցիկ սարքերի ապօրինի պատրաստում, վերափոխում կամ վերանորոգում):
Մեղադրյալը խոստովանել է կատարածը և համագործակցում է քննության հետ: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամյա կալանքը։