Չելյաբինսկի բնակիչներից մեկը պատրաստվում էր ահաբեկչություն իրականացնել. նա ձերբակալվել է

https://arm.sputniknews.ru/20260218/cheljabinski-bnakichneric-meky-patrastvum-er-ahabekchutjun-irakanacnel-na-dzerbakalvel-e-98929820.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Кадры задержания и допроса 18-летнего жителя Челябинска, готовившего теракт

Sputnik Արմենիա

Кадры задержания и допроса 18-летнего жителя Челябинска, готовившего теракт

2026-02-18T11:39+0400

true

PT1M02S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/12/98928535_147:0:1098:713_1920x0_80_0_0_4890aeb2a77269b0ddf149a56a5e85ad.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, չելյաբինսկ, ահաբեկչություն, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , տեսանյութ, տեսանյութեր, видео

ռուսաստան, չելյաբինսկ, ահաբեկչություն, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , տեսանյութ, տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

Իրավապահները պարզել են, որ պատանին հակառակորդի հետ կապ է հաստատել Telegram-ի միջոցով:

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Չելյաբինսկում պատանի է ձերբակալվել, որը պատրաստվում էր Ուկրաինայի հատուկ ծառայությունների հրահանգով ահաբեկչություն իրականացնել ինքնաշեն պայթուցիկ սարքով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ անվտանգության դաշնային ծառայությանը։

«ԱԴԾ–ն ձերբակալել է Չելյաբինսկի բնակչի (ՌԴ քաղաքացի, ծնված 2007 թվականին), որն Ուկրաինայի հատուկ ծառայությունների հովանու ներքո գործող ահաբեկչական կազմակերպության առաջադրանքով ծրագրում էր ահաբեկչություն իրականացնել ինքնաշեն պայթուցիկ սարքի կիրառմամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Իրավապահները պարզել են, որ պատանին Telegram-ի միջոցով սեփական նախաձեռնությամբ կապ է հաստատել հակառակորդի հետ: Համակարգողի տրամադրած հրահանգներին հետևելով` նա պայթուցիկ սարք է պատրաստել դիվերսիա իրականացնելու համար: Ինչպես նշում է ծառայությունը, ձերբակալվածի բնակության հասցեից առգրավվել է մոտ 1,5 կիլոգրամ պայթուցիկ նյութ, նոթատետր՝ ուկրաիներեն գրառումներով, որոնք հաստատում են նրա հակաիրավական գործունեությունը, և կապի միջոցներ՝ համակարգողի հետ շփվելու համար:

Ուժայինները մեղադրյալի նկատմամբ քրեական գործ են հարուցել ՌԴ քրեական օրենսգրքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով, 205-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչական գործողության փորձ), 222.1 հոդվածի 1-ին մասով (պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռքբերում, փոխանցում, իրացում, փոխադրում կամ կրում) և 223.1 հոդվածի 1-ին մասով (պայթուցիկ նյութերի ապօրինի պատրաստում, պայթուցիկ սարքերի ապօրինի պատրաստում, վերափոխում կամ վերանորոգում):

Մեղադրյալը խոստովանել է կատարածը և համագործակցում է քննության հետ: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամյա կալանքը։

Leave a comment