Դատարանը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և եղբորորդու՝ Համբարձում Ներսիսյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխարինել է այլընտրանքային խափանման միջոցներով: Այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Կաթողիկոսի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և եղբոր որդու՝ Համբարձում Ներսիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվել է 3-ամսյա տնային կալանքով, 1 միլիոն դրամ գրավով և բացակայելու արգելքով»,- ասել է փաստաբանը։
Կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին ձերբակալվել էին 2025-ի նոյեմբերին՝ նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու մեղադրանքով։
Վաղարշապատ խոշորացված համայնքում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում էր կատարել, որով հայտնել էր, որ նոյեմբերի 1-ին ժամը 16:10-ի սահմաններում, Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը իր որդիների հետ խոչընդոտել է նախընտրական քարոզչությանը:
The post Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով appeared first on CIVILNET.