Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Լեհաստանը ներդրումներ չի կատարելու Գազայի հատվածում կառուցապտման նախագծերում, հայտարարել է վարչապետ Դոնալդ Տուսկը կառավարության նիստը բացելիս։
«Լեհաստանը հետաքրքրված չէ Գազայի հատվածում կառուցապտման նախագծերի ֆինանսավորմամբ կամ համաֆինանսավորմամբ, և սա լրացուցիչ բացատրության կարիք չունի», – ասել է Տուսկը։
Նա բացատրել է, որ Լեհաստանը նախընտրում է ներդրումներ կատարել շինարարության մեջ իր սեփական տարածքում։
«Գումար պետք է մեր քաղաքներում ներդրումներ կատարելու համար», – ասել է վարչապետը։