Ամասիայում, որտեղ աննկարագրելի ակտիվություն է նկատվում․ բնակիչները միմյանց հերթ չեն տալիս ընտրության մասնակցելու, մի տղամարդ բավական երկար հերթ կանգնելուց հետո ներս մտավ ընտրատեղամաս, սակայն չկարողացավ ընտրություն կատարել․ նրա անուն-ազգանունը չկար ընտրացուցակում։
Թիվ 30/37 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Գրետա Ջանոյանը նրան առաջարկեց իր անուն-ազգանունը փնտրել պատերին փակցված ցուցակներում։ Քաղաքացին բավական երկար փնտրեց իր անունը, գտավ իր գրանցման հասցեն․ տան անդամների անուն-ազգանունները կային՝ որպես ընտրողներ, իրենը՝ ոչ։
Մեզ հետ զրույցում ասաց․ «Ես քանի տարի է՝ Ռուսաստանի Դաշնությունում եմ եղել միշտ, չեմ մասնակցել ընտրությունների, առաջին անգամն եմ մասնակցում, բայց տեսաք անուն-ազգանունս չկա։
Երեք ամիս է՝ Հայաստանում եմ, եկել եմ, անգամ բանակ եմ գնացել 25 օրյա ծառայության»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: