https://arm.sputniknews.ru/20261129/emn-inqn-iren-mekusacrel-e-banakcutjunneric-bajc-dzgtum-e-masnakcel-dranc-grushkvo-109893252.html
ԵՄ–ն ինքն իրեն մեկուսացրել է բանակցություններից, բայց ձգտում է մասնակցել դրանց․ Գրուշկո
ԵՄ–ն ինքն իրեն մեկուսացրել է բանակցություններից, բայց ձգտում է մասնակցել դրանց․ Գրուշկո
Sputnik Արմենիա
ՌԴ բարձրաստիճան դիվանագետի խոսքով՝ եվրոպական դիրքորոշման տարրերը բացառում են միմյանց։ 29.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-29T14:30+0400
2026-11-29T14:30+0400
2026-11-29T14:32+0400
եվրամիություն
ալեքսանդր գրուշկո
ռուսաստան
բանակցություններ
վլադիմիր պուտին
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/0b/03/68155386_0:0:3148:1771_1920x0_80_0_0_0afd9f229b3747ec77806405cfe9e7dc.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Եվրամիությունը Մոսկվայի հետ բանակցություններ վարելուց ինքն իրեն մեկուսացրել է, բայց միաժամանակ ձգտում է մասնակցել դրանց։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։Նրա խոսքով՝ Եվրոպայի ներկայիս դիրքորոշումը բաղկացած է միմյանց բացառող տարրերից։Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 19-ին Շենժենում լրագրողներին ասել էր, որ Մոսկվան պետք է հասկանա, թե ինչով է Եվրոպան պատրաստ գալ բանակցությունների։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը դիվանագիտական խողովակներով եվրոպացիներին հրավիրել է Մոսկվա՝ լսելու կարգավորման վերաբերյալ նրանց դիրքորոշումը։ Դրանից հետո Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել էր քննարկման պատրաստակամության մասին, սակայն պայմաններ էր առաջադրել բանակցությունների վայրի համար՝ առաջարկելով չեզոք հարթակ։ՌԴ–ն ԱՄՆ–ին և Ուկրաինային է փոխանցել անվտանգային ճարտարապետության իր դիրքորոշումը. Ռյաբկով
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/0b/03/68155386_195:0:2926:2048_1920x0_80_0_0_60dedd963cd9c392e2e7a684f708eb78.jpg.webp
եվրամիություն, ալեքսանդր գրուշկո, ռուսաստան, բանակցություններ, վլադիմիր պուտին
եվրամիություն, ալեքսանդր գրուշկո, ռուսաստան, բանակցություններ, վլադիմիր պուտին
ՌԴ բարձրաստիճան դիվանագետի խոսքով՝ եվրոպական դիրքորոշման տարրերը բացառում են միմյանց։
«Նրանք (ԵՄ-ն – խմբ.) հայտարարել են, որ բանակցություններն անհնար են առանց հրադադարի (Ուկրաինայում – խմբ.)։ Այսինքն՝ իրենք իրենց մեկուսացրել են բանակցություններից, բայց միևնույն ժամանակ ձգտում են մասնակցել դրանց»,– հայտարարել է Գրուշկոն ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստի շրջանակում։
Նրա խոսքով՝ Եվրոպայի ներկայիս դիրքորոշումը բաղկացած է միմյանց բացառող տարրերից։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 19-ին Շենժենում լրագրողներին ասել էր, որ Մոսկվան պետք է հասկանա, թե ինչով է Եվրոպան պատրաստ գալ բանակցությունների։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը դիվանագիտական խողովակներով եվրոպացիներին հրավիրել է Մոսկվա՝ լսելու կարգավորման վերաբերյալ նրանց դիրքորոշումը։ Դրանից հետո Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել էր քննարկման պատրաստակամության մասին, սակայն պայմաններ էր առաջադրել բանակցությունների վայրի համար՝ առաջարկելով չեզոք հարթակ։