«Հիդրոօդերևութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան գրառումները
Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 29-ի երեկոյան ժամերից և նոյեմբերի 30-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։
Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռնային շրջաններում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում, Վայոց ձորի լեռնային շրջաններում, ինչպես նաև Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կլինեն ձյան տեսքով։ Առանձին հատվածներում սպասվում է առատ ձյուն։
Վարորդներին հորդորում ենք ձյան պայմաններում ցուցաբերել առավելագույն զգոնություն:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: