Փաստորեն, լրագրողներին սպանելու կոչը քրեորեն հետապնդելի արարք չէ. News.5tv.am

«News.5tv.am»– Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակից մի քաղաքացի՝ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել էր մի կոլաժ, որով պատկերված էին Հայաստանում օրենքով սահմանված լրագրողական գործունեություն ծավալող 8 լրագրողներ:

Սահակյանը նրանց գլխին դիպուկահար հրացանի ճառագայթ էր պատկերել՝ նշելով, որ նշված լրագրողները վարձված են ընդդիմության կողմից և հեղինակազրկում են Նիկոլ Փաշինյանի իշխանությանը:

«News.5tv.am»-ը Գլխավոր դատախազությանը գրավոր հարցում էր ուղարկել՝ պարզելու համար, թե այս բռնության ակնհայտ կոչի դեպքի առթիվ քրեական վարույթ նախաձեռնվե՞լ է, չէ՞ որ բոլորն են օրենքի առաջ հավասար, և եթե քաղաքացիների անմեղ գրառումների համար գործեր են հարուցվում, ապա լրագրողներին սպանելու կոչերի վերաբերյալ ևս դրանք պետք է հարուցվեն, պարզվեն կոչի հեղինակի մտադրությունները և այլն: Սակայն, ինչպես և ակնկալվում էր, դատախազությունը որևէ վարույթ չի նախաձեռնել:

Փաստորեն, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի համար լրագրողներին սպանելու կոչը քրեորեն հետապնդելի արարք չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment