Արման Ծառուկյանը 45 վայրկյանում հաղթել է UFC-ի նախկին չեմպիոն Էնթոնի Փեթիսին

Բաժանորդագրվել

Սա հայ մարզիկի 10-րդ հաղթանակն էր RAF-ում։

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Արման Ծառուկյանը RAF 15 (Real American Freestyle) մրցաշարում տուշեով հաղթել է UFC-ի նախկին չեմպիոն Էնթոնի Փեթիսին ու պաշտպանել չեմպիոնական գոտին։

Հայ մարզիկին ընդամենը 45 վայրկյան է պահանջվել մրցակցին պարտության մատնելու համար. նա առաջին իսկ մրցափուլում 4 միավորանոց վճռորոշ հնարք է կատարել։

Նշենք, որ գոտեմարտը տեղի է ունեցել երեկ՝ նոյեմբերի 28-ին, Չիկագոյում։

Արման Ծառուկյանը RAF-ում անցկացրել է 11 գոտեմարտ, տարել 10 հաղթանակ ու կրել 1 պարտություն։

Հայ ըմբիշը նախորդ գոտեմարտն անցկացրել էր նոյեմբերի 14-ին Աբու Դաբիում, որտեղ ժամանակից շուտ՝ 10:0 հաշվով, հաղթել էր բրազիլացի Նեյման Գրեյսիին։

Leave a comment