Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Բահրեյնում ընթացող պարածանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, գյումրեցի Խորեն Ծատուրյանը նվաճել է աշխարհի երիտասարդների չեմպիոնի տիտղոսը։
Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեից։
Մինչև 65 կգ քաշային կարգում հանդես եկող Ծատուրյանը հաջողությամբ է կատարել բոլոր երեք մրցափորձերը՝ հաջորդաբար բարձրացնելով 145, 148 և 149 կգ ծանրաձողերը։
Մարզիկի անձնական մարզիչը Քրիստինե Պետրոսյանն է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նույն առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջին ոսկե մեդալը նվաճել էր Աննա Խաչատրյանը՝ դառնալով աշխարհի պատանիների չեմպիոն։