ՀԷՑ–ում 10 տարվա հարկային ստուգման արդյունքում 0 դրամի խախտում չի հայտնաբերել. փաստաբան

Բաժանորդագրվել

Ալոյանն ընդգծեց, որ եթե այդքան խախտումների մասին են այսօր խոսում, ինչու ՀԷՑ–ի որևէ պաշտոնյա պատասխանատվության չի ենթարկվել։

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. 200-250 մլրդ դրամ տարեկան շրջանառություն ունեցող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում 10 տարի շարունակ ՊԵԿ–ից ստուգում են իրականացրել, անգամ 0 դրամի խախտում չեն հայտնաբերել։ Այս մասին ասուլիսում հայտարարեց փաստաբան Վարդան Ալոյանը։
Նրա խոսքով` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր հերթին է ամեն տարի վերահսկողություն իրականացնում ՀԷՑ–ում։ Նա ընդգծեց, որ սեփականատերերն իրենց նախաձեռնությամբ ներդրել էին մի ծրագիր, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատողներն օնլայն ռեժիմով ցանկացած պահի կարողանան տեսնել, թե ՀԷՑ–ում ինչ է կատարվում։
Ալոյանն ընդգծեց, որ եթե այդքան խախտումների մասին են այսօր խոսում, ինչու ՀԷՑ–ի որևէ պաշտոնյա պատասխանատվության չի ենթարկվել։
«Ես որևէ տեղեկություն չունեմ, որ որևէ մի պաշտոնյա այս «բացահայտումների» հետ կապված որևէ պատասխանատվության ենթարկված լինի»,–ասաց Ալոյանը։

Leave a comment